Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աղը կարող է օգնել՝ չգիրանալ ֆասթ ֆուդից. med.news.am

Աղը կարող է օգնել՝ չգիրանալ ֆասթ ֆուդից. med.news.am

Աղի մեծ չափաբաժինները ճարպով հարուստ սննդակարգի դեպքում կարող են օգնել մարդուն՝ չգիրանալ, հայտնում են University of Iowa-ի գիտնականները:

Նրանց նոր հետազոտության համաձայն, որը լույս է տեսել Scientific Reports ամսագրում, աղը սննդակարգից գրեթե ամբողջությամբ բացառելը չի օգնում ազատվել ավելորդ քաշից եւ չի կանխարգելում սրտի հիվանդությունները, իսկ աղից հրաժարվելու վնասը նույնիսկ ավելի շատ է, քան օգուտը:

Ջաստին Գրոուբը՝ հետազոտության հեղինակներից մեկը, նշել է, որ շատ մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, հիմնական ուշադրությունը դարձնում են ածխաջրերին, կալորիաներին եւ շաքարին, իսկ իրականում մարդու քաշի վրա մեծ ազդեցություն ունի… նատրիումը:

Հետազոտության ընթացքում գիտնականները մկներին տարբեր սննդակարգ են առաջարկել՝ սովորական կամ յուղոտ, աղի տարբեր քանակությամբ: Ի զարմանս հետազոտողների՝ ավելի շատ գիրացան այն մկները, որոնք քիչ աղ էին օգտագործում: Սա գիտնականներին հիմք է տալիս պնդելու, որ սննդակարգում աղի կրճատումը կարող է հանգեցնել ոչ այնքան դուրեկան արդյունքների:

Գիտնականները մինչ օրս չեն կարողանում որոշել աղի ադեքվատ այն չափաբաժինը, որը պետք է օգտագործել մեկ օրվա ընթացքում: Boston University School of Medicine-ի գիտնականների խոսքով՝ օրական 3000-4000 մգ-ը բացասաբար չի անդրադառնում զարկերակային ճնշման վրա, իսկ օրական մինչեւ 6000 մգ-ը՝ բավականին անվտանգ է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. join.bg
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ